ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Իրավունք

Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 11:41

Հայկական  իրավական  խրոնիկա

 

Իրավունքը  Հայաստանում  կարծես  թե  պայթել  է...

Առանց  հիմքի,  կեղծիքի  վրա  դատախազի  պնդմամբ  հարուցվում  է  քրեական  գործ:

Քննիչը  ներկայացնում  է  կեղծ  տեղեկատվություն՝   կարդալ,  իսկ  դատախազը  այն  պաշտպանում  է՝  կարդալ:  Սա  տեղի  է  ունեցել  Նոր  Նորքի  դատախազա-քննչական  համակարգում...

Շրջակա միջավայրի փորձաքննության մասին

Հինգշաբթի, 11 Սեպտեմբեր 2014 07:58

ԱԺ-ում որպես հրատապ հարց քննարկման է դրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ներկայացված հիմնավորման՝

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի` ըստ բնագավառների դասակարգված նախատեսվող գործունեության տեսակները «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվեցիայի պահանջներին լիովին համապատասխանեցնելն է, միջազգային լավագույն փորձի կիրառումն ապահովելը, միջազգային կազմակերպությունների փորձագետների եւ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների ընդունումը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

Օրենքի ընդունմամբ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-110-Ն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործունեության որոշ տեսակներ, ինչպես նաեւ գործունեության որոշ տեսակների համար նախատեսված չափաքանակներ լիովին կհամապատասխանեն Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պահանջներին:

Մեր կողմից իրականացվել է գործող օրենքի և առաջարկվող փոփոխությունների իրավական, համեմատական վերլուծություն: Մասնագետները կարող են օգտվել դրանից և անել եզրակացություններ:   Վերլուծություն...

Սահմանադրական փոփոխություններ

Ուրբաթ, 29 Օգոստոս 2014 11:36

Նամակ  սահմանադրական  փոփոխություններ  իրականացնող  հանձնաժողովին:

Կարդալ...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում