26.05.2012թ.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 23-ին սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից:
2011թ. մայիսի 25-ին սահմանվել է Երեւան քաղաքի ջրամատակարարման նոր սակագներ: Բնակիչ սպառողների համար Երեւան քաղաքում ջրի սակագինը կազմում է 174,065 դրամ մեկ խորանարդ մետր օգտագործած ջրի դիմաց: