ՀՊՄ գործունեություն
1. Հանրային ծառայությունների ոլորտում վերլուծությունների իրականացում և սպառողների շահերի պաշտպանություն
2. Հիմնական նվաճումները
Ստեղծվելու պահից ՀՊՄ-ն զբաղվում է հանրային ծառայությունների կարգավորման պրոցեսում թափանցիկության ապահովման խնդիրներով: ՀՊՄ-ի ջանքերով Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստը հետաձգվել է նիստի կազմակերպման գործընթացի ոչ թափանցիկ լինելու պատճառով:
Մասնակցություն Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին-Բուլղարիա, Պլովդիվ
Մասնակցություն ջրային հիմնախնդիրների վերաբերյալ սեմինարներին-Բուլղարիա, Սոֆիա
Փորձի փոխանակում Չեխիայի հասարակական կառույցների հետ ՙՀասարակական կառույցների դերը հանրային ծառայությունների կարգավորման պրոցեսում՚ թեմայով:
3. Հեռակա ստրատեգիական պլանը
1. ՀԾԿՀ-ի հետ աշխատանքի կարգի մշակում
2. Հանրային ծառայությունների բնագավառի օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն
3. Աշխատանքների իրականացում համախոհների ներգրավման և ցանցի ստեղծման համար
4. ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության (նախարարություններ, մարզպետարաններ), ՏԻՄ-երի, ՀԾԿՀ-ի գործառույթների, իրավունքների ու պարտականությունների ուսումնասիրում: Նրանց հետ համագործակցության, համատեղ գործունեության և փոխշահավետ հարաբերությունների կառուցում:
5. Լրատվական քարոզարշավի և հասարակության հետ կապերի իրականացում,
6. ԶԼՄ-ների հետ հարաբերությունների կառուցում
7. Հանրային ծառայությունների բնագավառում հանրային լսումների կազմակերպում
8. Կազմակերպության կառուցվածքը
ՀՊՄ-ի բարձրագույն մարմինը ժողովն է: Կառավարման մարմիններն են` նախագահությունը, գործադիր տնօրենը: ՀՊՄ-ն ներկայացնում է գործադիր տնօրենը: