Կազմակերպություն` ՙՀասարակական պաշտպանների միություն՚ ԻԱՄ
Իրավաբանական հասցե` Երևան 0079, Արշակունյաց 26/7
Գործադիր Տնօրեն` Արամ Գրիգորյան
Հեռ 091-01.05.83
E-mail Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
ՀՎՀՀ 02577841
Բանկ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, հհ 16304 8206078
«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ-ի փորձը
Հաշվի առնելով հանրային ծառայությունների (էներգետիկա, գազամատակարարում, ջերմամատակարարում, ջրամատակարարում, հեռահաղորդակցություն) մենաշնորհային կարգավորման սկզբունքները, բնագավառին առնչվող խնդիրների բազմաբովանդակությունն ու մասնագիտական բարդությունները, և նպատակ ունենալով ամրապնդել հասարակության լայն խավերի միասնական ներկայացուցչությունը մի շարք հասարակական կազմակերպություններ 2005թ. փետրվարին ստեղծել են ՙՀասարակական Պաշտպանների Միություն՚ իրավաբանական անձանց միությունը:
Միության կազմում ընդգրկված են հանրային ծառայությունների խնդիրների վերաբերյալ հսկայական փորձ ունեցող հետևյալ հասարակական կազմակերպությունները`
Միության հիմնական նպատակներն են
Վերոհիշյալ նպատակներն իրագործելու համար, միությունը կարևորագույն նախապայման է համարում մասնակից անդամների մասնագիտական բարձր պատրաստվածությունը:
Միության անդամները հասարակական գործունեության մեծ փորձ ունեն բազմաթիվ ոլորտներում, այն է` սպառողների շահերի պաշտպանություն, համատիրությունների զարգացում և բազմաբնակարան շենքերի կառավարում, սոցիոլոգիական հետազոտություններ և վերլուծություններ, իրավաբանական օժանդակություն, բնապահպանական խնդիրներ, քաղաքացիական հասարակություն և մարդու իրավունքներ:
Միության անդամները իրականացրել են մի շարք ծրագրեր և համոզված են, որ կարողությունների և հնարավորությունների նման միավորումն ու մասնագիտական մոտեցումը մեծապես կօժանդակեն հանրային ծառայության բնագավառում վարվող քաղաքականության ու կայացվող որոշումների գործընթացին հասարակության լիարժեք և արդյունավետ մասնակցությանը: