Երևան Ջուր ընկերության ջրային համակարգերի շահագործման թույլատվության կասեցում

Ջուր
Ներկայացվել  է  ՀՀ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով  /ՀԾԿՀ/  դիմում  Երևան Ջուր  ընկերությանը  տրված  ջրային  համակարգերի  թույլատվությունը  կասեցնելու  պահանջով:

Հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողով /ՀԾԿՀ/

 

2012թ. Հոկտեմբերի 2-ին դիմել ենք հանձնաժողով, որպես վարչական վարույթ իրականացնող մարմին, 2006թ. Մայիսի 30-ին ՀԾԿՀ N 88Ա որոշմամբ «Երևան-Ջուր» ընկերությանը տրված Երևան քաղաքում ջրային համակարգերի օգտագործման թույլատվությունը կասեցնելու պահանջով:

Դիմումը հետ չի ուղարկվել, չկա հանձնաժողովի կողմից նման որոշում, և համաձայն օրենքի, ենթադրվում է, որ վարույթն սկսվել է:

Ենթադրվում է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի համաձայն պետք է իրականացվեր վարույթ և ընդունվեր վարչական ակտ:

Սակայն, ՀԾԿՀ-ից ստանում ենք հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   անհասկանալի գրություն, որի ձևին և բովանդակությանը կանդրադառնանք սույն նամակին կից գրությամբ:

Եթե մի պահ ենթադրենք, որ հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   գրությունը սկսված վարչական վարույթի որոշումն է, այսինքն՝ վարչական ակտը, ապա ՀԾԿՀ-ն հերթական անգամ խախտում է ՀՀ օրենսդրությունը, արհամարում է սպառողների իրավունքները: Համաձայն օրենքի  ՀԾԿՀ-ն կոլեգիալ մարմին է: Եթե   հանձնաժողովի փոխարեն որոշումներ է ընդունում հանձնաժողովի անդամը, սա նշանակում է, որ հանձնաժողով գոյություն չունի: ՀԾԿՀ-ն խախտում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքները;

Եթե հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   գրությունը տեղեկատվության տրամադրում է, ապա մենք չենք դիմել հանձնաժողով, կամ առավել ևս, հանձնաժողովի անդամին, տեղեկատվություն ստանալու: Սա, ևս նշանակում է, որ հանձնաժողովը, կամ նրա անդամը իր տեղում չէ: Ինչպե՞ս կարելի է ՀՀ կառավարության, որի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետն է, կամ «Երևան Ջուր» ընկերության պաշտոնական գրությունները անվանել վերացական և չհիմնավորված: Չէ որ մենք այդ պաշտոնական գրություններն ենք դրել վարչական վարույթի հիմքում:

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կրկնակի անգամ գրությանը կցում ենք վարչական վարույթ սկսելու վերաբերյալ դիմումը, պահանջելով իրականացնել քննարկումներ և ընդունել որոշում դիմումով ներկայացված իրավական հիմքերով:

Նամակին կցում ենք.

  1. Վարչական վարույթ       իրականացնելու       վերաբերյալ դիմումը, առանց       կից փաստաթղթերի, դրանք       գտնվում են հանձնաժողովում: Ավելի       մանրամասն հիմնավորումներ և       փաստաթղթեր կներկայացնենք վարույթի       իրականացման փուլում,   3       թերթ
  2. Ձեր       կողմից ուղարկված ՍԱ-1830ի       12.10.2012թ. գրության կրկնօրինակը, 2       թերթ
  3. Սույն       նամակին կից գրություն, վարչական       վարույթի համար լրացուցիչ օժանդակող նյութ,       3 թերթ

 

 Հարգանքով՝

Արամ Գրիգորյան

Գործադիր տնօրեն