Խնդիր՝
Ով է շահագործում Երևան քաղաքի սեփականությունը համարվող, մասնավորապես՝ Երևան քաղաքի, այսպես կոչված, «բակային տարածքներով» անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Եվ ինչ իրավական կարգավորմամբ է այն իրականացվում:
ՀՀ Վարչապետ
Պարոն Տ. Սարգսյանին
Հարգելի պարոն Վարչապետ
Ձեզ ենք դիմում մի խնդրով, որի վերաբերյալ երկրում որևէ պետական մարմին պատասխան չունի:
Խնդիր. Ով է շահագործում Երևան քաղաքի սեփականությունը համարվող, մասնավորապես՝ Երևան քաղաքի, այսպես կոչված, «բակային տարածքներով» անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Եվ ինչ իրավական կարգավորմամբ է այն իրականացվում:
Այս խնդրի կապակցությամբ Երևանի քաղաքապետը, որպես կառավարության լիազոր մարմին, տեղեկություն չունի / առկա է գրություն/: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը տեղյակ չէ:
Երևանի ջրային համակարգերի շահագործող միակ ընկերությունը՝ «Երևան Ջուր» ՓԲԸ հրաժարվում է շահագործումից / առկա է գրություն/: Այսինքն՝ անհասկանալի է, թե այդ ընկերությունն ինչ է շահագործում:
ՀԾԿՀ-ն, որի միակ գործառույթն է այս խնդրի կարգվորումը, հրաժարվում է քննարկումներ կազմակերպել և հարցը պարզաբանել: Ընդ որում, այս կառույցն ընդհանրապես անիմաստ կառույց է, սա իր անգործությամբ մշտապես խախտելով օրենքը արհամարում է սպառողների իրավունքները:
Այս անգործության հետևանքով, Գալշոյան 30 շենքի հարակից տարածքից կոյուղահորերի վթարի պատճառով կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում են շենքի տակ վնասելով քաղաքացիների գույքը և առողջությունը:
Խնդրում ենք վերը ձևակերպված խնդրի վերաբերյալ տալ գրավոր պարզաբանում:
Հարգանքով՝
Արամ Գրիգորյան