Համատիրությունները քաղաքացիական ընդհանուր սեփականությունը կառավարող մարմիններ են:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ և ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակը
«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ հիմնական գործառույթը հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունն է: Այդ իմաստով կազմակերպությունն ստեղծված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում /ՀԾԿՀ/ սպառողների իրավունքները պաշտպանող գործառույթով: Բնականաբար, կազմակերպության կարծիքը բավական ազդեցիկ պետք է լիներ այդ հանձնաժողովի ձևավորման ժամանակ, չէ որ երկրում հայտարարված է հանրային կարծիքի ուսումնասիրման և հանրությանը երկրի կառավարմանը մասնակից դարձնելու գործընթաց::
Հանրային կառույցի նպատակը կառավարությանն օժանդակելն է, նաև այն պայմաններում, երբ անհրաժեշտ է այդ նույն կառավարությանը մատնացույց անել իր իսկ սխալները: Սա է արդյունավետ քայլը: Ամենից շատ մենք կուզենայինք, որ այս իշխանությունները հաջողեին: Այդ իմաստով նամակով դիմել ենք երկրի Վարչապետին: Դեռևս որևէ արձագանք...