ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Մեր կազմակերպության գլխավոր նպատակը հանրային ծառայությունների կարգավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Ուստի, ջրամատակարարման սակագների սահմանման ժամանակ խնդիր էինք բարձրացրել այդ ծառայությունը կարգավորող պետական մարմնի՝ ՀԾԿՀ առջև: Սակայն, ՀԾԿՀ-ն մնաց իր դիրքում՝ բացարձակ չհասկացավ իր գործառույթը:

Այս հանձնաժողովը տեսնելով, որ մեր բարձրացրած խնդիրը հրատապ է և կարգավորման կարիք ունի իր անգործությունը բարդում է այլոց վրա:

Մասնավորապես, ՀԾԿՀ-ն գտնում է, որ խնդիրը չի լուծվում

  • որովհետև կառավարության կողմից կնքված ջրամատակարարման պայմանագիրը թույլ չի տալիս, այն պարագայում, որ այդ պայմանագրին ինքը դրական եզրակացություն է տվել
  • որովհետև մեր կազմակերպությունը չի մասնակցում քննարկումներին, այն պարագայում, որ ինքը քննարկում չի կազմակերպում, այլ իմիտացիա է ստեղծում: ՀԾԿՀ-ն, անգամ, քննարկում իրականացնելու կարգ չունի
  • որովհետև ջրային ընկերությունը լրացուցիչ գումար է պահանջում:

Եվ այս կառույցը կոչվում է հանրային ծառայություն կարգավորող: Դատեք ինքներդ...

 

ՈՒսումնասիրել մեր հարցադրումը և ՀԾԿՀ պատասխանը

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում