ՄԻ ՔԻՉ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոգնած եմ, թշվառացած և խաբված այսօրվա իրականությունից   և   ոչինչ գրել չեմ ուզում...

Սակայն, ինչքան էլ չուզենամ ոչինչ գրել, որպես  ցանկացած բանական մարդ մտածում եմ, հուզվում...

Դարձյալ ամեն ինչ խառնվել է իրար, չկա գլխավորն ու երկրորդականը, կարևորն ու անկարևորը: Երկիրը գտնվում է անկառավարելիության վիճակում: Կառավարիչը չկա...

Այսպես չի կարելի, ստեղծված պարտվողական վիճակը կարող է մեզ կործանել...

Հայաստանը չի պարտվել, առավել ևս Հայ ազգը, Ազգը չի կարող պարտվել...

Պարտվել է Նիկոլը և իր դատարկաբան թիմը: Նա իր թիմով պետք է հեռանա, հակառակը նոնսենս է: Այս պահին Հայաստանում բոլոր մակարդակներում իշխանություն գոյություն չունի՝ չկա վարչապետ, չկա ԱԺ, չկա նախագահ և այլն:  Այս խնդիրը պետք չէ քննարկել, սա արդեն աքսեոմատիկ է: Նրանց սպասում է միայն պատասխանատվությունը:

Կառավարման մեջ, եթե բացակայում է պատասխանատվությունը, մշտապես ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր:

Նույն պատասխանատվությանն են արժանի վերջին 30 տարում երկրի առաջնորդները, նրանց քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական կառույցների վերնախավերը և վերջին 30 տարում իշխանությունների մաս կազմող քաղաքական ուժերը:

Ահա պատկերը: Կգործի պատասխանատվության ինստիտուտը, կդառնանք պետություն, հակառակը , պարզապես, չի կարող լինել...

Հիմա, ինչ է պետք անել...

Պարզից էլ պարզ է, որ ապականված քաղաքական դաշտում որևէ քաղաքական ուժ չի կարող իր վրա վերցնել երկրի կառավարման պատասխանատվությունը: Այդպիսի քաղաքական ուժ, ուղղակի, չկա: Այն ձևավորելու համար էլ ժամանակ է պետք...

Սակայն, չունենք ժամանակ...

Ստիպված ենք լինելու իրականացնել երկրի ժամանակավոր կառավարում, որը ենթադրում է կոնկրետ ժամանակում կոնկրետ խնդիրների լուծում: Սա ենթադրում է ժամանակավոր կառավարում կառավարման բոլոր մակարդակներում:

Կառավարման մեջ պետք չէ գնահատել անձը, գնահատեք նրա քաղաքական հենարանը, ներկայացրած ծրագիրը և այն իրականացնելու մեխանիզմները՝ գործիքները:

Չեմ ընդունում երկրի ժամանակավոր կառավարման պրոցեսում   վերը գրված պատասխանատվության ենթակա քաղաքական ուժերի մասնակցությունը:

Մեզ պետք է նորը:

Պետք չէ վախենալ փոփոխություններից: Փոփոխություններն են բերում զարգացման և կայունացման:

Եթե փորձենք պետություն կառուցել, մենք կզարգանանք և կունենանք կայուն վիճակ...

Ցավում եմ, որ պետությունից Հայաստանում ոչ ոք չի հասկանում...

Հուսով եմ, որ իմ սերունդն ապրելու է Հայկական ազգային պետությունում...

Թերևս, սա գրեցի միայն ինձ համար...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում