Ինչպես կառավարել երկիրը

Մեկ անգամ էլ երկրի զարգացման, պետության՝ պետական համակարգերի և նրանց կառավարման վերաբերյալ

Մենք չենք կարողանում ընկալել մեր առջև ծառացած լրջագույն խնդիրը և ուղիներ մատնանշել նրա լուծման համար:

Մենք դոփում ենք տեղում, իրականացնում ենք պահի ազդեցությամբ պայմանավորված քայլեր, կամ առաջացած իրավիճակները մեզ խժռելով տանում են իրենց հետևից: Մենք պատրաստ չենք: Սա վտանգավոր է:

Երկիրը, դա այն տեղն է, որտեղ ազգը, ժողովուրդը, քաղաքացին ինքնակազմակերպվում է հանուն իր անվտանգ, ապահով հարատևման և զարգացման:

Բայց դրա համար անհրաժեշտ է հստակ ձևակերպված երկարաժամկետ ռազմավարական ազգային ծրագիր՝ ազգային տեսլականով և ազգային հեռակա նպատակներով: Ցավոք, մենք սա չունենք: Այդ դեպքում հարց է առաջանում, ի՞նչ ենք մենք ուզում: Իսկ եթե չգիտենք ինչ ենք ուզում, բնականաբար անելու բան էլ չկա: Հենց դա էլ անում ենք՝ ոչինչ չենք անում:

Ազգերի և ժողովուրդների ինքնակազմակերպման ձևերից մեկը, դա պետությունն է: Պետությունը, դա համակարգ է, կամ համակարգերի ամբողջականություն, որի միջոցով պետք է իրականացվի ազգերի, ժողովուրդների հարատևումը և զարգացումը: Պետական համակարգերը պետք է գործեն երկրի տերը հանդիսացող ազգերի, ժողովուրդների, քաղաքացիների կողմից սահմանված սկզբունքներով, որոնք արտացոլված պետք է լինեն ազգային ծրագրով:

Պետությունը պետք է կառավարվի կառավարման համակարգերի կողմից, իսկ կառավարման արդյունավետության տեսանկյունից կառավարման համակարգերը պետք է լինեն մրցակցային, տարանջատված, ապահովված լինելով ազգի, ժողովրդի, քաղաքացիների կողմից վերահսկողական մեխանիզմներով /տեխնիկական կառավարման մեջ՝ հետադարձ կապեր/:

Հիմա, Հայաստանում առկա են պետության կառավարման, իբրև թե, տարանջատված համակարգեր՝ օրենսդիր, դատական, գործադիր, հանրային իրազեկման /Հայաստանում, չգիտես ինչու, սրանց ասում են իշխանություններ, սա ճիշտ չէ/: Սակայն, սրանցից որևէ մեկը չի իրականացնում իր բովանդակային-գործառույթային խնդիրները: Որովհետև կառավարման այս համակարգերը չունեն ձևակերպած քայլեր պետական համակարգերի կառավարման արդյունավետությունն ապահովելու համար: Չկա հստակ ձևակերպված նպատակը, չկա ծրագիր, չկա անելու բան: Իսկ այն, ինչ որ իրականացվում է, դա արդեն կոչվում է իմիտացիա՝ ձևական մոտեցում:

Այս բաժնում խոսելու եմ պետության կառավարման համակարգերից մեկի՝ դատական համակարգի մասին, որովհետև վերջին շրջանում այն դարձել է հանրության ուշադրությունը գրավող քննարկումների առարկա:

Որ Հայաստանում բովանդակային դատական համակարգ գոյություն չունի, դա բոլորը գիտեն, իսկ ես, որպես այդ համակարգի հետ բավական առնչություն ունեցող մարդ համարում եմ, որ այսօրվա այդ համակարգը խոչընդոտ է երկրի զարգացման համար: Սա մեղմ եմ գրում:

Առաջին հերթին պետք է ձևակերպվի ազգի, ժողովրդի, քաղաքացու դիրքորոշումը առկա դատական համակարգի վերաբերյալ:

Սակայն, այսօր հանրային և պետական շրջանակներում քննարկվում է հարց, որը դարձյալ շեղում է դատական համակարգում առկա խնդիրներից:

Իսկ քննարկման հարցը պետք է լիներ միակը՝ ինչպես ստեղծել երկրի զարգացումն ապահովող կառավարման համակարգերից մեկը՝ դատական համակարգը: Այն չկա: Դարձյալ իրականացվում է նույն պոթոլոգիական սխալը՝ հստակ չձևակերպելով դատական համակարգի բովանդակությունը՝ ստեղծումը, գործունեությունը, վերահսկելիությունը, պատասխանատվությունը, դրանց ընթացակարգային մեխանիզմները, քննարկման առարկա է դարձել՝ անցումային արդարադատություն և զտում գործառույթները: Դատավոր զտելով բերել նորին նույն համակարգի վրա, որևէ առաջընթաց չի կարող ապահովվել: Դատավորներին պետք չէ զտել, եթե գող են պետք է դատել: Հայաստանում առկա է դատական համակարգի բացակայություն:

Ես կողմնակիցն եմ դատական համակարգի ստեղծման իրավական, օրենսդրական ճանապարհին: Իսկ դա նշանակում է՝

  • Հայաստան երկրի կառավարման սուբյեկտի՝ քաղաքացու կողմից սահմանված զարգանալու և հարատևելու համար դատական համակարգի սկզբունքների հռչակում,
  • պետական համակարգերի գործունեության գլխավոր օրենքի՝ սահմանադրության, այլ օրենքների, ընթացակարգերի, վերահսկողական և պատասխանատվության մեխանիզմների վերանայում և ստեղծում
  • պետական համակարգերի կառավարման օրենքների, ընթացակարգերի, վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ստեղծում և ներդնում:

Վերը գրված տրամաբանությամբ պետք է ստեղծվեն պետության կառավարման բոլոր մարմինները՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Սակայն, այսօր առաջնային է դատական համակարգի ստեղծումը:

Հապաղելը անթույլատրելի է, հապճեպությունը՝ վտանգավոր...

 

Շարունակելի...

Արամ Գրիգորյան

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում