ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ

Մեր  տեսակետը  Բաղրամյան  պողոտաի  վերաբերյալ:

Կարդալ...

 

 «ԶԱՐԹՈՆՔ»  քաղաքական-գաղափարական  ակումբ

Հասցե՝ 0014, ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 56 շենք, 161 տարածք            .02.   .06.

Հեռախոս՝ 010 23 47 39, բջջային` 096 23 43 48

Էլեկտրոնային հասցե՝   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար .28.   .06. 2015թ.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջացած ներքաղաքական

իրավիճակի մասին

Երևան, Բաղրամյան պողոտա: Կարծես թե Ազգը կազմակերպվում է, ինքնամաքրվում և ինքնաճանաչվում: Արթնանում է հույսն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Զգացվում է ազգային միասնության ուժը։ Սա գործընթաց է, որը պետք է օժանդակել և պաշտպանել: Ուղիղ 100 տարի առաջ, չունենալով կազմակերպվածություն, կորցրեցինք Հայրենիք: 100 տարի հետո գուցե հասկացել ենք, որ պետք է կազմակերպվենք՝ վերականգնենք Հայրենիքը և ստեղծենք արդար, ազատ և ինքնիշխան ազգային պետություն՝ համահավասար իրավունքներով և պարտականություններով բոլորի համար։

Դա է մեր առաքելությունը, որից պետք է բխի նաև Բաղրամյան պողոտայում իր ապագան կերտող և ազգի խնդիրներով մտահոգ երիտասարդության գործելակերպը:

 

«ԶԱՐԹՈՆՔ» քաղաքական-գաղափարական ակումբը

1 Մտահոգված լինելով, որ՝

  1. 21-րդ դարի սկզբին Հայոց պետականությունը դարձյալ կանգնած է մեծ փորձությունների առջև, աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները մեզ պարտադրում են լինել մշտապես զգոն, պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման,
  2. երկրի ներքին և արտաքին կյանքում ստեղծված իրավիճակը ահազանգելու առիթ է տալիս, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ ազգի գերակշիռ մասը կորցնում է հույսն ու հավատն ապագայի հանդեպ, մարդիկ հիմնականում բարոյալքված են, ինչը հանգեցնում է ազգի տրոհմանը, որն էլ կարող է կործանարար լինել մեր պետականության համար,
  3. խաթարված է ազգային արժեհամակարգը, կեղծված են կողմնորոշիչները, Հայի ազգային որակական դրսևորումները խեղաթյուրված և կտրված են ազգի հիշողությունից,

Կարևորելով, որ անհրաժեշտ է՝

միացյալ ուժերով հնարավորություն ստեղծել համախմբելու Հայաստանի և ազգի ճակատագրով մտահոգված անձանց և կազմակերպությունների ներուժը՝ օժանդակելու հանրությանը վերաիմաստավորելու Հայի պատմական ուղին, վեր հանելու նրա ներքին հնարավորությունները՝ կերտելու սեփական արժանավայել, բարեկեցիկ և ապահով ապագան,

 

Հայտարարում է,  որ աջակցում է   Բաղրամյան պողոտայում Ազգի ապագայով մտահոգված երիտասարդությանը և կոչ է անում ՀՀ   իշխանություններին ցանկացած որոշում ընդունելու ժամանակ հաշվի առնել Ազգի կարծիքը, լինել ողջախոհ և ոչ մի դեպքում փորձ չանել բռնի մեթոդներով կոտրել ապագայատենչ երիտասարդության կամքը և ազգանվեր գործունեությունը:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում