ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳԵԼԻՈՏԻՆ

Հերթական աչկակապությունը թափանցիկության և

վերահսկելիության գործառույթներում

2011թ.-ից Հայաստանում գործում է միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող «Կարգավորիչ գելիոտին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, որոնք կաջակցեն երկրի տնտեսության զարգացմանը, իսկ գործառույթները կլինեն թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի:

Ահա, սա է այդ ծրագրի նպատակը: Գործունեության թափանցիկության և վերահսկելիության նպատակով, անգամ, ստեղծված է քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հասարակական  խորհուրդ, որի անդամն է նաև մեր կազմակերպությունը:

Այդ հասարակական խորհրդի նախագահն է պետական հիմնարկի ղեկավարը՝ չինովնիկը, այսպիսի բան միայն Հայաստանում կարող է լինել:

Ինչևէ:   Չունենալով որևէ տեղեկատվություն այդ կառույցի գործունեության արդյունավետության վերաբերյալ, չիմանալով հիմնարկի ֆինանսավորման սխեման և ըստ ուղղությունների ֆինանսավորումը /ի դեպ սա թափանցիկության և վերահսկելիության գործառույթ է, որն այդ ծրագրի նպատակն է և մեր իրավունքը/, նկատելով տնտեսության օրեցօր հետընթացը, օրենսդրական բարեփոխումների անկատարությունը դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ վարչապետին, որպեսզի տեղեկատվություն տրամադրվի այդ ծրագրի իրականացման արդյունավետության և ծախսված ֆինանսական միջոցների   վերաբերյալ: Մի՞ թե սա դուրս է թափանցիկ գործունեության տիրույթից:

Վարչապետին գրած նամակին պատասխանում է այդ ծրագրի հիմնարկի տնօրենը, որն իր ոչինչ չասող նամակով խորհուրդ է տալիս հետևել իրենց էլ.կայքին: Լսելով հեղինակավոր խորհուրդն, այնուամենայնիվ հետևեցինք դրան, ծախսելով ժամանակ և ռեսուրսներ փորփրեցինք նշված կայքը: Մեր ժամանակի ծախսը ավելորդ էր, համոզվեք ինքներդ իրականացնելով խորհուրդը: Փոխանակ մեզ խորհուրդ տաին պարտավոր էին պատասխանել մեր հարցադրումներին, ուղարկելով մեզ գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվություններ: Սա է այդ հիմնարկի նպատակը, սա է թափանցիկությունը: Իսկ ինչպե՞ս պետք է լինի գործառույթների հասարակական վերահսկելիությունը:

Գրածս հիմնավորելու համար կարդացեք կառավարություն ուղարկած նամակը և դրա պատասխանը:

Եզրակացություն:   Ու՞ր է նայում ՀՀ կառավարությունը, կամ ու՞ր են այն միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորելով այդպիսի ծրագրեր /մենք կարող ենք արդեն ենթադրել/ նպաստում են ֆինանսական սխեմաների և հոսքերի գաղտնիությանը և դրանց վերահսկելիության անհնարինությանը:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում