Երևանի քաղաքապետին

Երևանի  քաղաքապետին  թվացել  է,  թե  Երևանցիներն  են  հաշվետու  իրեն:  Քաղաքապետարանում  դեռևս  չեն  հասկացել,  որ  իրենք  են  հաշվետու  քաղաքացիներին...

Համատիրությունների նախագահների ասոցիացիան սկսում է իրազեկման գործառույթների շարք, որոնք վերաբերվելու են քաղաքապետարանի օրենքից դուրս գործողություններին: Ասոցիացիայում կան բավականին բողոքներ համատիրությունների, բազմաբնակարան շենքերի, բակային տարածքների, աղբահանության վերաբերյալ, որոնք մենք իրազեկման ճանապարհով ներկայացնելու ենք քաղաքապետին և Երևանցիներին:

Մամուլից տեղեկացանք, որ քաղաքապետարանը համատիրությունների հետ իրականացնում է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգումներ: Հետաքրքիր է համաձայն որ օրենքի և ինչ չափորոշիչներով են ընտրվում շենքերն ու մուտքերը:  Այդ որ շենքերն են, որոնք գտնվում են գրված ծրագրի շրջանակներում, կամ որ համատիրություններն են, որոնք ստանում են նշված բարեգործությունները:

Քաղաքապետարանը ստեղծում է ինչ որ հանձնաժողովներ համատիրություններում ֆինանսական ստուգումներ իրականացնելու համար: Հետաքրքիր է, թե որ օրենքով է գործում քաղաքապետարանը: Որ օրենքով է սահմանված քաղաքապետարանի, կամ քաղաքապետի նշված լիազորությունները: Չէ որ սա անօրինականություն է: Եթե քաղաքապետը, կամ քաղաքապետարանը ցանկություն ունեն ստուգումներ իրականացնելու, ապա թող հանձնաժողովներ ստեղծեն ստուգելու իրենց կողմից իրականացրած աշխատանքները:

Մի քանի օր առաջ Գալշոյան 30 շենքի բակի ինչ որ փոքր հատվածում քաղաքապետարանի կողմից իրականացվել է անհասկանալի ասֆալտապատում: Համատիրություններում անօրինական ֆինանսական, կամ շինարարատեխնիկական ստուգումներ կատարելու փոխարեն քաղաքապետարանի հանձնաժողովը կարող է ստուգել այդ ասֆալտապատման որակը և դրա վրա ծախսված գումարները: Ի դեպ այդ ստուգման արդյունքները պետք է հրապարակայնացվեն և հայտնվեն քաղաքացիներին և համատիրություններին:

Շարունակելի...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում