Գազի սակագնի շուրջ

Անհասկանալի են ՀՀ իշխանությունները: Վարչապետն ասում է, որ դեռևս գազի գնի վերաբերյալ բանակցություններ են շարունակվում ռուսների հետ: Էներգետիկայի նախարարն ասում է, որ գազի գնի թանկացման խնդիր չկա: Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ քննարկում է Հայռուսգազարդ ընկերության կողմից ներկայացրած սպառողներին գազի վաճառքի սակագնի հետ կապված հայտը: Ընդ որուում հայտը ներկայացվել է սահմանին գազի գնի բարձրացման հիմնավորմամբ: Այ քեզ իշխանություն, կամ իշխանություն թե խառնաշփոթություն: Սա արվում է միտումնավոր:

Գազի խնդիրն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական բաղադրիչներ: Առաջին երկուսի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է: Քաղաքական գործընթացների տապալում, սոցիալական ծրագրերի տապալում /աղքատություն, արտագաղթ, սոցիալական անարդարություն և այլն/:

Գազի խնդրի տնտեսական բաղադրիչի պատասխանատուն երկրում սպառողների հաշվին գործող հանրային ծառայությունները կարգավորող «անկախ» հանձնաժողովն է: Որի պարտականությունն է աշխատել բաց, թափանցիկ, հավասարակշիռ: Նա պարտավոր է իր վարույթում գտնվող ամբողջ տեղեկատվությունը ներկայացնի հանրությանը՝ սպառողին: Դա նրա պարտականությունն է: Բայց քանի որ ՀԾԿՀ-ն միայն պատվեր կատարող է, այն վարձատրվում է սպառողների գրպանից, բայց կատարում է իշխանության և ընկերությունների պատվերը, ուստի մեր քաղաքացիական պահանջը պետք է ուղղենք այդտեղ: Պետք է պահանջել, որ ՀԾԿՀ-ն տրամադրի ամբողջ ինֆորմացիան գազի սակագնի հայտի մասով, բաց քննարկումներ կազմակերպի սպառողների հետ, անկախ սպառողների քանակից, նորից եմ գրում դա ՀԾԿՀ-ի պարտականությունն է: Պետք է պատրաստ լինել այս հարցում ցանկացած զարգացման: Սովորաբոր նման հարցերը լուծվում են անորոշության և շտապողականության մթնոլորտում: Պահանջել ՀԾԿՀ-ից բազմաթիվ քննարկումներ հայտը հիմնավորելու համար, դա սպառողի իրավունքն է, իսկ ՀԾԿՀ պարտականությունը:

Քաղաքացիական նախաձեռնության հիմնական խնդիրը պետք է լինի սպառողներին հարմար և հիմնավորված սակագնի պահանջը ՀԾԿՀ-ից: Սակագնի հետ կապված տնտեսական և հաշվարկային պարզաբանումներ կներկայացնենք որոշ հարցերի պաշտոնական պարզաբանումներ ստանալուց հետո:

Առայժմ այսքանը:

Քաղաքացիական նախաձեռնությունը պետք է մշտապես պատրաստ լինի պայքարի...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում