Գազի թանկացում՝ չարիք, թե բարիք


Կարծում եմ Հայաստանի ցանկացած քաղաքացու համար պարզ էր, որ բոլոր ռանգի «ընտրություններից» հետո գազը պետք է թանկանար: Սա քաղաքական խնդիր է: Սրա մասին բազմիցս խոսվել է: Գազը՝ դա ռուսական ապրանք է և ռուսական ընկերությունների կողմից վաճառվում է հայ սպառողներին: Խնդիրն ավելի բարդ է: Հերթական անգամ ռուսները «շինեցին» հայերին: Իսկ որ ամենակարևորն է, հերթական անգամ, երկրիս բոլոր կարգի իշխանությունները հաճույքով «շինվեցին»: Մնացել է Հայ ժողովուրդը, որը բոլոր կրիտիկական պահերին կարողանում է լուծումներ գտնել, եթե ուզում է: Կարծում եմ, որ բարձրացված խնդրի վերաբերյալ աղմկելուց առաջ պետք է հավաքվել, քննարկել խնդիրը, կառուցել մարտավարությունը և այն տարածել բնակչության մեջ: Այդ հավաքը գուցե լինի մայիսի 16-ին, ժամը 10-ին:
Գազի սակագնի թանկացումը մեծապես կախված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից /ՀԾԿՀ/: Սա պետք է լիներ քաղաքականությունից անկախ մարմին և իրականացներ նորմալ սակագնային քաղաքականություն: Սակայն, ցավոք, սա իշխանությունների և ընկերությունների գրպանում դրված կառույց է և իր գործունեությամբ մշտապես արհամարել է սպառողների իրավունքները: Պետք է սկսել սրանից: Գազի սակագինը կարող է մնալ նույնը, եթե անգամ նարա գինը ռուսները թանկացրել են սահմանին: Սա քննարկման խնդիր է: Ինչ է արված: Արված է հերթական սպեկուլյացիան: Գազի ընկերությունը ներկայացրել է չհիմնավորված շատ բարձր թվեր, ՀԾԿՀ-ն դրանից մի քիչ կպակասեցնի և կսահմանի սակագին, որը սակայն որևէ կապ չի ունենա Հայ սպառողի ցանկությունների և շահերի հետ:
Առայժմ այսքանը: Խնդիրը քննարկելուց հետո պետք է ճնշում գործադրել առաջին հերթին ՀԾԿՀ-ի վրա:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում