Պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարին

 

Սույն  թվականի  նոյեմբերի  19-ին  հասարակական  կազմակերպությունները  ՀՊՄ  գրասենյակում  քննարկեցին  էկոնոմիկայի  նախարար  Ներսես  Երիցյանի  պատասխան  նամակը:

 

Սպառողների  ասոցիացիա  ՀԿ

Առողջ  շրջակա  միջավայր  սերունդներին  ՀԿ

Քարավան  88  ՀԿ

Համատիրությունների  նախագահների  ասոցիացիա  ՀԿ

Հանրային  խորհրդի  անդամներ

Հասարակական  պաշտպանների  միություն  ԻԱՄ    ղեկավարները  քննարկեցին  հանրային  ծառայությունների  կարգավորման  ոլորտում  օրենսդրական  փոփոխություններ  իրականացնելու  համար  իրենց  կողմից  բարձրացված  խնդրի  վերաբերյալ  ՀՀ  կառավարության  դիրքորոշումը:  

Քննարկման  արդյունքում  պարզվեց,  որ  ՀՀ  էկոնոմիկայի  նախարարի  կողմից  բարձրացված  խնդրի  կարգավորումը  շատ  հեռու  է  իրականությունից:  Նախարարն  ընդհանրապես  բարձրացված  հարցին  չի  անդրադարձել:  Պատասխանը  ուղարկված  է  զուտ  պատասխանի  համար:  Դա  իմիտացիա  է:  Որոշվեց  եւս  մեկ  անգամ  դիմել  ՀՀ Նախագահին  եւ   կառավարություն  նրանց  դիրքորոշումը  տվյալ  խնդրի  վերաբերյալ  իմանալու  համար:

Որոշվեց  նաեւ  դիմել  մարդու  իրավունքների  պաշտպանի  գրասենյակ: 

Մանրամասները  կներկայացվեն  առաջիկայում:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում