ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Նորություն

Հինգշաբթի, 04 Հոկտեմբեր 2012 11:47

 

«Հասարակական  պաշտպանների  միությունը»  դիմել  է  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով  «Երևան  Ջուր»  ընկերության  ջրային  համակարգերի  օգտագործման  թույլատվությունը  կասեցնելու  պահանջով...

Սպառողների և ծառայություն մատուցող ընկերության համագործակցության ուսանելի մշակույթ

Հինգշաբթի, 26 Հուլիս 2012 06:33

Հանրային ծառայությունների կարգավորումը մշտապես եղել և մնում է պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում:   Դա մի ոլորտ է, որտեղ պետությունը պետք է ունենա կարգավորիչ, ծառայություն մատուցողները՝ անվտանգ և հուսալի ծառայության մատուցման, իսկ հասարակությունը՝ սպառողները վերահսկողության ֆունկցիաներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ, 26 Մայիս 2012 06:37

Սույն թվականի փետրվարի 23-ին ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Երևան քաղաքում ջրամատակարարման   սակագին սահմանելու հարցով: Այսօր, մայիսի 23-ին,   հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հերթական անգամ, չիրականացնելով իր հիմնական և միակ գործառույթը՝ ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների շահերի հավասարակշռման գործառույթը, ՛՛դակեց՛՛ ջային ընկերության համար սակագին: (Համաձայն պայմանագրի ջրի սակագինը պետք է նվազեր):

Ընդ որում, այդ հանձնաժողովը խախտեց ՀՀ օրենսդրությունը անտեսելով և արհամարելով սպառողների կողմից բարձրացրած օրինական պահանջները, այն է՝ սակագնի հիմնական բաղադրիչը հանդիսացող օգտագործված ջրի ծավալների ոչ արժանահավատ լինելու հարցը (այն հիմնված է միայն ու միայն ընկերության կողմից ներկայացրած տվյալների վրա) և ընկերության կողմից ծառայությունների ոչ պատշաճ կատարման հարցը:

Փաստորեն ստացվում է, որ Երևան քաղաքում ջրամատակարարման սակագինը որևէ կապ չունի ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակի և սպառողների պահանջների հետ: Այն կախված է ընկերության կողմից ներկայացրած սուբյեկտիվ տվյալներից և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, կամ նրա նախագահի քմահաճույքից:

Մենք արձանագրում ենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները, նրա կողմից վերը նշված ձևով ընդունած որոշումները չեն կարող նպաստել մենաշնորային ոլորտի կարգավորմանը և բացասական ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա:

Հասարակական պաշտպանների միություն   ԻԱՄ

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում