ՀՊՄ - Սպառողների շահերի պաշտպանությունը հանրային ծառայություններում

Նամակ Երևանի քաղաքապետին

Հինգշաբթի, 24 Հոկտեմբեր 2013 12:12

Երևանի քաղաքապետ

Պարոն Տ. Մարգարյանին

 

 

Հարգելի պարոն քաղաքապետ

Նկատի ունենալով Երևան քաղաքում հանրային տրանսպորտի առկա վիճակը

Սույն թվականի հուլիսից սկսված տրանսպորտային խնդիրների վերաբերյալ հանրային դժգոհությունները

Հանրային տրանսպորտի գնի հետ կապված տարաբնույթ, չպատճառաբանված հիմնավորումները

Երևանում հանրային տրանսպորտի զարգացման ռազմավարության և ծրագրերի բացակայությունը

Ձեր հրամանով ստեղծված հանձնաժողովում հանրային մասնակցության բացակայությունը

Առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել ոչ թե հանրային տրանսպորտի սակագնի հարցը, որը բխում է միայն տրանսպորտային ծառայությունների մատուցման որակից, այլ ուսումնասիրման և քննարկամն առարկա դարձնել հանրային տրանսպորտի զարգացման ռազմավարական քայլերը, մասնավորապես՝

  • Տրանսպորտի զարգացման ուղղությունները՝ էլեկտրական, ավտոբուսային, միկրոավտոբուսային
  • Միկրոավտոբուսների քանակի կրճատումների հստակ պլանավորումը
  • Մեծ տարողությամբ ավտոբուսների քանակի ավելացման պլանավորումը
  • Կանգառների կարգավորման խնդիրը
  • Երթուղային գծերի հավասարակշիռ կանոնակարգման խնդիրը
  • Վճարման միատեսակ համակարգի ներմուծման խնդիրը՝ տոմսարկղներ, քարտեր և այլն
  • Սոցիալական անապահով շերտերի վճարման համակարգի խնդիրը
  • և այլն:

Հանրային տրանսպորտի խնդիրը հանրային հնչեղության խնդիր է և այն պետք է քննարկվի և համաձայնեցվի   շահագրգիռ հանրային   բոլոր կողմերի հետ:

Պատրաստ ենք մասնակցել և համագործակցել հանրային տրանսպորտի կարգավորման համար իրականացվող վերոգրյալ խնդիրների ուսումնասիրման և քննարկման աշխատանքներին:

Երևանի հանրային տրանսպորտ

Հինգշաբթի, 24 Հոկտեմբեր 2013 12:07

ՀՊՄ

Երևանը համայնք է և կառավարվում է «Երևանի մասին», «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» /այսուհետ ՏԻՄ օրենք/ ՀՀ օրենքներով:

Հիմք ընդունելով՝


  1. Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3661. 3660 որոշումների ոչ օրինական լինելը /այն հակասում է ՏԻՄ օրենքին/, այնուհետև քաղաքապետի 25.07.2013թ թիվ 3723-Ա, 3722-Ա անիմաստ որոշումները
  2. Երևանի   ավագանու իր լիազորությունների չգիտակցելը կամ չիրականացնելը՝
  3. Համաձայն ՏԻՄ մասին օրենքի Հոդված 16. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

7.1) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.

19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

  1. Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ներկա անմխիթար վիճակը
  2. զարգացման քաղաքականության բացակայությունը
  3. Երևանում հանրային տրանսպորտի ստվերում գտնվելը
  4. Երևանում հանրային տրանսպորտի վերաբերյալ հանրային դժգոհությունները
  5. Ակտիվ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների անընդհան պայքարը տրանսպորտային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ
  6. Երևանում հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ քաղաքպետարանի անհիմն հայտարարությունները, կամ հիմնավորումների իսպառ բացակայությունը

10.  Հարցի լայն հանրային պահանջարկը

11.  և այլն

Ղեկավարվելով՝

ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 10.1,   33.1, 39 հոդվածներով Երևան համայնքի ակտիվ քաղաքացիները ստեղծել են Երևանում հանրային տրանսպորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող և այդ ուղղությամբ Երևանի ավագանուն առաջարկություններ ներկայացնող հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում՝   Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, քաղաքացիական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և համայնքի բնակիչներ:

Այս հանձնաժողովը լինելով լայն հանրային կարծիք արտահայտող, դիմում է Երևանի քաղաքապետարան առաջարկելով ձեռնպահ մնալ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի խնդիրների շուրջ որևէ որոշում ընդունելուց, մինչև սույն հանրային հանձնաժողովի կողմից մշակված առաջարկությունների ներկայացումը:

Սույն հանձնաժողովը կմշակի Երևանում հանրային տրանսպորտի վերաբերյալ առկա հիմնախնդիրների հայեցակարգը, այնուհետև կկազմակերպի լայն հանրային քննարկումներ և արդյունքները կտրամադրվի՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, քաղաքական և քաղաքացիական կառույցներին:

Ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանի աջակցությունն այս հանձնաժողովի աշխատանքներին:

Եվրոմիությու՞ն, թե մաքսայի՞ն միություն... Գուցե, ոչ մի տեղ...

Կիրակի, 20 Հոկտեմբեր 2013 08:11

Եվրոմիությու՞ն, թե մաքսայի՞ն միություն...

Գուցե, ոչ մի տեղ...

 

Ինչպես կարելի է նման հարց ձևակերպել...

Իսկ ելքը հետևյալն է...     Դեպի Ազգային պետությու՞ն...

Սա է մեր ապագան, սա է խնդիրը, սա պետք է լինի մեր նպատակը: Եթե մենք Ազգ ենք, կամ «պետություն» ենք, կամ ուզում ենք կերտել պետություն, ապա այդ հարցը պետք է ձևակերպենք և դնենք մեր գոյատևման ու զարգացման օրակարգի գլխամասում:

Միայն այդ դեպքում մեզ կհարգեն, միայն այդ դեպքում մենք կարող ենք  ....

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում